Օրգանիզմն անհամարժեք ռեակցիա է տալիս կորոնավիրուսին

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մարդու օրգանիզմի իմունային համակարգը կորոնավիրուսով վարակվելուց հետո գրոհում է մարդու հյուսվածքներն ու օրգանները։ Հետազոտությունը հրապարակվել է MedicalXpress պորտալում, փոխանցում է Gazeta.ru-ն։

«Ինչպես ցանկացած պաթոգեն, SARS-CoV-2-ը իմունային գրոհ է առաջացնում ինքն իր դեմ վիրուսի՝ օրգանիզմ մտնելուց բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում»,- ասված է հետազոտության մեջ։

Այդպիսով՝ որոշ պացիենտներին հիվանդությունը հաղթահարելուն խանգարում է ուժեղ իմունիտետը։ Նրանց թոքերը վնասվում են ոչ միայն վիրուսից, այլև իմունիտետից։

Ինչպես նշվում է, նոր տիպի կորոնավիրուսը տարածվում է օրգանիզմով մեկ, ինչն էլ բերում է այլ ախտանշանների առատության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ