«Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտանիքի եւ ընկերների եհտ այցելել է Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանք, որն Արցախի ամենաբարձրադիր վանքն է: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել եւ կից գրառում կատարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել: Միասին այցելել ենք Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանք, որն Արցախի ամենաբարձրադիր վանքն է՝ ծովի մակերևույթից ավելի քան 2400 մետր: Այդ կատարից բացվող համայնապատկերում տեսանելի է մեր հայրենիքի մի ամբողջ հատվածի գեղեցկությունը:

Վերադարձանք Աստծո տանն ու մեր բնաշխարհում ստացածով ու տեսածով լիացած»:

Սիրելի՛ հայրենակիցներՈրոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել: Միասին այցելել ենք Դիզափայտ լեռան…

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Sunday, August 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ