Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է կորոնավիրուսային հազը տարբերելու ձևը

Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտնել է կորոնավիրուսային հազը տարբերելու ձևը: Այս մասին նա պատմել է «Российской газете»-ի հետ զրույցում:

Նրա խոսքերով՝ COVID-19-ին ուղեկցող հազն ունի առանձնահատուկ տոնայնություն: Դա խորքային հազ չէ, ավելի շատ մակերեսային է: Գումարած դրան՝ պացիենտների մոտ չի վերանում կոկորդում տհաճ զգացողությունը:

Պրոցենկոյի խոսքերով՝ համավարակի ընթացքում Կոմունարկայի հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ բուժում է ստացել շուրջ չորս հազար հինգ հարյուր պացիենտ: COVID-19-ի թեստը դրական է ցույց տվել նաև տասնութ բժշկի մոտ: Ինքը՝ Պրոցենկոն, ևս հիվանդացել է կորոնավիրուսով:

Ավելի վաղ Պրոցենկոն հայտարարել էր, որ համավարակի երկրորդ ալիքից Մոսկվայում կարելի է խուսափել սահմանափակումների փուլային մեղմացումների ու մշտական մոնիթորինգի դեպքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ