Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ-ում արգելափակել TikTok մեդիա հավելվածը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրվել է արգելափակել երկրում արագ զարգացող TikTok մեդիա հավելվածը: Ամերիկյան իշխանությունները մտավախություն ունեն, որ այս ծառայությունը կարող է գործիք դառնալ Չինաստանի հետախուզության ձեռքին՝ գրում է Al Arabiya-ն:

Միացյալ Նահանգների գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները վերջերս հայտարարել էին, որ երկրում մեծ ժողովրդականություն վայելող տեսահարթակը Պեկինն օգտագործում է անազնիվ նպատակների համար, մինչդեռ ընկերությունը հերքում է Չինաստանի կառավարության հետ իր առնչությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ