Ռուսական օդանավակայանում բենզատարը մխրճվել է ինքնաթիռի մեջ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բենզատարը մխրճվել է ինքնաթիռի մեջ։ Այս մասին իր Telegram-ալիքում հաղորդում է Baza պարբերականը։

Դեպի արդյունքում բեռնատարի վարորդը չի տուժել, սակայն ինքնաթիռը չվերթից դուրս է բերվել։

2019 թվականի օգոստոսին ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը «Դոմոդեդովո» օդանավակայանից Սիֆերոպոլ թռչելիս լուսավորության 5 սյուների էր հարվածել: Ավիաընկերության մամլո ծառայությունը հաստատել էր, որ ինքնաթիռը լուսավորության 5 սարքերի է հարվածել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ