«Սպասում եմ, որ գործ կունենամ պատասխանատու և կառուցողական անձի հետ․..». Մնացականյանը՝ Ադրբեջանի նոր ԱԳ նախարարի մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նախորդ հանդիպումը եղել է հունվարին։ Հաջորդը պետք է լիներ գարնանը, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է։ Եվ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ հանդիպում չի ունեցել Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ։ Այս մասին Մնացականյանը հայտնել է «Հեռանկարի» հարցերին պատասխանելիս։

Մնացականյանը նշել է, որ ինքը հիմա կարող է ներկայացնել Հայաստանը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ է Հայաստանի շահերը ներկայացնել ցանկացած անձի հետ հանդիպման ժամանակ, եթե դիմացինը ունի այն լիազորությունները, որ ներկայացնի Ադրբեջանի դիրքորոշումները։

«Սպասում եմ, որ գործ կունենամ պատասխանատու և կառուցողական անձի հետ, որի հետ ես, իհարկե, բնականաբար, սպասում եմ՝ երբ կսկսեմ աշխատել»,- նշել է Մնացականյանը։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ