Իտալիան երկարաձգել է 16 երկրների, ներառյալ Հայաստանի համար մուտքի արգելքը

Իտալիան երկարաձգել է 16 երկրների, ներառյալ Հայաստանի համար մուտքի արգելքը: Ինչպես նաեւ երկարաձգվել է պարտադիր կարանտինի պահանջը նրանց համար, ովքեր ժամանում են ԵՄ-ի կազմի մեջ չմտնող երկրներից։
Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Ոչ մեծ մաս են կազմում ներգաղթյալները, որոնք Իտալիա են ժամանել նավակներով:

Բացի Հայաստանից՝ 16 երկրների թվում են՝ Բանգլադեշ, Բահրեյն, Բրազիլիա, Բոսնիա եւ Հերցեհովինա, Չիլի, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Օման, Պանամա, Պերու, Դոնիմիկյան Հանրապետություն, Չեռնոգորիա, Սերբիա եւ Կոսովո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ