![]()
Ամերիկյան Արիզոնա նահանգի Թեմպ քաղաքում դյուրավառ նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը լճի վրայի կամրջով անցնելիս դուրս է եկել ռելսերից ու բռնկվել: Կրակը տարածվել է 10 վագոններից 8-ում:
Կամուրջը մասամբ քանդվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 100 հրշեջ, որոնք փորձել են կանխել վագոններից վտանգավոր նյութի արտահոսքը: Ականատեսներն ասում են, որ երևույթը հիշեցնում էր «տեսարան դժոխքից»:
Ինչպես հայտնում է CNN-ը, զոհեր չեն եղել: Միայն մի հոգի, ով մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, բժշկական օգնության կարիք է ունեցել:
![]()
![]()