PayPal-ը դադարեցնում է փոխանցումները Ռուսաստանում

Հուլիսի 31-ից միջազգային PayPal վճարային ծառայությունն այլևս չի իրականացնելու ներքին ռուսական փոխանցումներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համակարգը կշարունակի կատարել միջազգային վճարները: Ռուսաստանցիները կկարողանան փոխանցումներ կատարել PayPal-ի օտարերկրյա օգտատերերին և արտերկրից փոխանցումներ ստանալ սովորականի նման: Աշխատանքը կշարունակի համակարգի մոսկովյան գրասենյակը:

Ռուսաստանի Դաշնությունում ներքին փոխանցումները դադարեցնելու մասին PayPal-ը որոշում է կայացրել «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու պատճառով:

«Էլեկտրոնային փողերի և դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի» նախագահ Վիկտոր Դոստովը չէր կարող դրական համարել այդ լուրերը: Նրա կարծիքով՝ ներքին փոխանցումների դադարեցումը կհանգեցնի շուկայում էական փոփոխությունների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ