![]()
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի։
Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում…
Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գետ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։
Այո՛ ես համարում եմ,որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր է վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։
Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ։
![]()