![]()
Հռոմում Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները մկների վրա փորձարկել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ: Այս մասին հայտնում է la Repubblica-ն:
Նշվում է, որ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն շուտով: Դրանց կմասնակցի մինչև 55 տարեկան 45 մարդ:
Նրանց կբաժանեն երեք խմբի: Պատվաստանյութը նրանք կստանան հերթով:
Այն դեպքում, երբ փորձարկումը հաջող լինի, դեղամիջոցը կկիրառեն 65-75 տարեկան մարդկանց վրա:
Հետո պատվաստանյութը պետք է հաստատի Դեղամիջոցների իտալական գործակալության առողջության բարձրագույն ինստիտուտը: Ավելի ուշ այն կհետազոտի «ReiThera» դեղագիտական ընկերությունը:
![]()