![]()
Տավուշի մարզում հրետակոծությունից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները մեկնարկել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին հուլիսի 18-ի գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։
Տավուշի մարզում հրետանակոծությունից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները մեկնարկել են
Տավուշի մարզում հրետանակոծությունից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները մեկնարկել են#ArmGov
Posted by ՀՀ կառավարություն on Thursday, July 30, 2020
![]()