Աղոթեք հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար . Պրահայի արքեպիսկոպոս

Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան իր ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրել, որում նա հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող նյութերի չեխական տարբերակը և ՀՀ դեսպանության տրամադրած ադրբեջանա-թուրքական արձագանքը:

Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան հետևյալ գրառումն է կատարել.

«Ես հրատարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որն արտացոլում է այն վտանգավոր իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, և որի մասին, ցավոք, մենք արդեն գիտենք Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից:

Բացի այդ, քրիստոնեական բազիլիկի և Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր Սբ. Սոֆիա տաճարի մզկիթի վերածելը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձությունները նույնպես մեծ անհանգստություն են առաջացնում: Ես խնդրում եմ բոլոր հավատացյալներին չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար», – նշել է կարդինալը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ