Չինաստանում մայթը փլուզվել է և «կուլ տվել» 2 կնոջ

Կենտրոնական Չինաստանի Չոնգքինգ քաղաքում մայթը հանկարծակի փլուզվել է և «կուլ տվել» 2 անցորդի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փոսից հանել 2 կանանց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ չինական լրատվամիջոցների՝ փլուզման հավանական պատճառը վերջերս տեղացած հորդառատ անձրևներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ