Հրշեջները մարել են երկաթգծի «Կարմիր բլուր» կոչվող կայարանում բռնկված շոգեքարշի հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 30-ին, ժամը 16։58-ին ահազանգ է ստացել, որ Հարավկովկասյան երկաթուղու «Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ այրվել է շոգեքարշի շարժիչի հատվածը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։24-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ