Թուրքիայի զինուժին պատկանող ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են

Հուլիսի 29-ից Ադրբեջանի տարածքում մեկնարկել են «TurAz» թուրք-ադրբեջնական համատեղ զորավարժությունները, որոնք կընթանան 2 փուլով՝ ցամաքային և օդային։

Օդուժի զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում և Նախիջևանում:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ օդային զորավարժությունների շրջանակներում Նախիջևան են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող T-129 ATAK, Sikorsky UH-60 BlackHawk ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև A400M  ռազմաբեռնատար ինքնաթիռ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ