Աշխարհում վարակվածների թվով երկրորդ երկիրը բացում է դռներն արտասահմանցիների առաջ

Բրազիլիայի իշխանությունները որոշել են երկիր այցելությունները բացել արտասահմանցիների համար։ Այդ երկիրը, հիշեցնենք, աշխարհում երկրորդն է վարակման դեպքերի թվով։ Այցերի համար, սակայն, միակ պայման է նախատեսված, հայտնում է «Լենտան»։

Այցելուները, որոնք երկիր կժամանեն կարճ ժամկետով՝ մինչև 90 օրով, պարտավոր են լինելու ներկայացնել այդ ժամանակահատվածի համար առողջության ապահովագրություն։ Այլ պահանջներ այցելուների համար չկան։

Առայժմ, սակայն, բաց լինելու են միայն օդային ուղիներով ժամանողների մուտքերը։ Սակայն օդանավակայանների մի մասը դեռ փակ կմնա։ Իսկ ծովային ու ցամաքային ճանապարհներով երկիր ժամանումները դեռ արգելված կլինեն, թեև, մեկ ամսից դրանք էլ կարող են բացվել

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ