![]()
Ֆրանսիայի որոշ շրջաններում սահմանափակել են ջրի օգտագործումը՝ կապված երաշտի հետ: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Նշվում է, որ հուլիսի 16-ի դրությամբ ջրի օգտագործման սահմանափակումները գործում էին երկրի 32 շրջանում: Դա կազմում է Ֆրանսիայի տարածքի 1/3-րդը: Պատասխանատու գերատեսչության կայքի տարածած տեղեկությունից պարզ է դառնում, որ այդ թիվն արդեն հասել է 67-ի:
Առանձին շրջաններում, ինչպիսիք են Բորգոն-Ֆրանշ Կոնտեն, իրավիճակը բարդ է: Այնտեղ սահմանափակումները կտևեն մոտ երկու ամիս:
Որոշումը պայմանավորված է բարձր ջերմաստիճանով և տեղումների սակավությամբ, ինչի հետևանքով նվազել է ջրի մակարդակը: Առաջիկա օրերի եղանակի տեսությունը ցույց է տալիս, որ իրավիճակը չի փոխվի:
![]()