![]()
Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկակակ կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել էն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։
Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», – ասաց Արսեն Թորոսյանը։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ ասաց.
Դեռեւս հնարավորություն չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել, միեւնույն ժամանակ Ավինյանը հորդորեց ՀՀ քաղաքացիներին իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում՝ վստահեցնելով, որ զբոսաշրջության բազմազան հնարավորությունները թույլ կտան մեր հայրենակիցներին՝ իրենց հանգիստը նույնքան լիարժեք անցկացնել Հայաստանում՝ պահպանելով համաճարակային կաննոները։
2020-2021 ուսումնական տարվան ընդառաջ՝ մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի եւ ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները։ Սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպես, ինչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը եւ ինչպես պետք է որդեգրվեն առանձին կանոններ՝ տարբեր կրթական հաստատությունների կողմից։
![]()