Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը լավ է. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած զինծառայողների վիճակը լավ է, այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ինը զինծառայող շարունակում է վերականգնողական բուժում ստանալ, բոլորի վիճակը լավ է, որևէ մտահոգիչ խնդիր չկա», — հայտնեցին ՊՆ-ից։

Նախարարությունից փոխանցեցին, որ լավ է նաև երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը, մտահոգիչ որևէ խնդիր չկա։ Նշվում է Aysor.am-ի հետ զրույցում:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:3ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ