![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ որոշում է կայացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀՀ շրջակա միջավայրի նախարար:
«Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու այս որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով: Համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ ՀՀ նախագահին»,- ասաց Փաշինյանը:
Դրանից հետո ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման տեքստը: Որոշումն ընդունվեց միաձայն:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()