![]()
Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում հանդարտվում, հանգստանում է։ Բայց այդ իրավիճակը կարող է փոփոխվել ցանկացած ուղղությամբ։ Այս մասին համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Գազետան»։
Նա նշել է, որ երկրի ոչ բոլոր տարածաշրջաններում է հաջողվել իրավիճակը կայունացնել, սակայն երկրի ամբողջական իրավիճակի գնահատմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ կայունացում է տեսնում։
Նախագահը կոչ է արել ստեղծված իրավիճակում հզորացնել առողջապահական կարողությունները՝ վարակման աճի դեպքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։
Ինչ վերաբերում է սահմանափակումները հանելուն, նա նշել է, որ առայժմ վաղ է այդ մասին խոսելու համար։ Պուտինի խոսքերով՝ դա պետք է անել շատ զգուշորեն, որպեսզի չլինի վարակի տարածման երկրորդ փուլ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:
![]()