Դեռևս քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը․ պարետ

 

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության և առողջապահական ոլորտում իրավիճակը լիովին վերահսկելի է:

«Oգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը, ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համավարակաբանական պատկերն իրականում:

Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ