![]()
Freenews-ի տեղեկություններով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար։ Մենք փորձեցինք կապ հաստատել դեռևս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, սակայն չհաջողվեց:
Նշենք, որ նա մինչ ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում: 2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է մնացել Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո:
Ռոմանոս Պետրոսյանը 2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է[2]: 2015 թվականի մայիսի 30-ին ՔՊԿ հիմնադիր համաժողովին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում: 2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում` ստանալով 924 ձայն:
2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ:ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է: 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին Իմ քայլը դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում: Ստանալով 20,934 ձայն` անցել է խորհրդարան, սակայն հրաժարվել է մանդատից` պահպանելով Կոտայքի մարզպետի պաշտոնը:
1997 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության անդամ:2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ:
2019 թվականի հունիսին ակտիվ մասնակցել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Գրիգորի Գուլյանի քարոզարշավին, ընտրությունների ընթացքում եղել է նաև նրա վստահված անձը: Ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակից հետո, ընտրությունները որակել է, որպես քրեաօլիգարխիկ պանյատներով պատգամավորի հաղթանակ քաղաքացու նկատմամբ։
![]()