Ռուսաստանում երբվանից հասանելի կլինի կորունավիրուսի դեմ պատվաստանյութը

Այս տարվա օգոստոսի 15-ից արդեն Գամալեյի անվան գիտական կենտրոնի կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի լինել ռուսաստանցիներին։

Պատվաստանյութն այժմ անցնում է գրանցման գործընթաց, որը կավարտվի օգոստոսի 11-12-ին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ռուսական կառավարության իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Ներկայումս պրեպարատը վերջնական փորձաքննություն է անցնում, որից հետո արդեն փաստաթղթերը կփոխանցվեն Առողջապահության նախարարություն, եւ եւս հինգ կամ յոթ օրում պրեպարատը կստուգվի «ՌոսԶդրավՆադզորի» կողմից։ Արդեն օգոստոսի 15-ից այն կդրվի շրջանառության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ