![]()
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել, շտապ օգնության 3 աշխատակիցները ՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։
Վարորդի վիճակը գնահատավում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։
Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»։
![]()
![]()