![]()
«Հայկական բնապահպանական ճակատն» իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Ստեփանավանի մոտ գտնվող անտերության մատնված Արմանիսի հանքավայրի թթվային դրենաժի աղետի պատկերները։
Մարդիկ կան, որ դեռ կարծում են, թե այս ռիսկերը կառավարելի են։
Լուսանկարները Քրիստինա Տեր-Մաթևոսյանի էջից»։
Արմանիսի բազմամետաղային հանքավայր, հանքավայր ՀՀ Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքի շրջագծում՝ Չքնաղ գետի ավազանում։
Հետախուզվել է 1967-1985 թվականներին։ Տեղադրված է խորքային բեկվածքների հատման հանգույցում։ Հանքայնացման հասակը օլիգոցեն է։ Հանքավայրը ներփակված է միջին ու վերին էոցենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներով։
Ջրաջերմային հանքավայր է՝ ներկայացված առանձին երակներով, դրանց համակցություններով, բներով ու ցանային ներփակումներով։ Հանքամարմինների երկարությունը մի քանի հարյուր մ-ից մինչև 1000 մ է, լայնությունը՝ մի քանի մ։ Հանքանյութը կազմված է հիմնականում սֆալերիտ, խալկոպիրիտ, պիրիտ, գալենիտ, հեմատիտ միներալներից։ Կան նաև բնածին ոսկի (քվարցային երակներում), արծաթ, քվարց, գիպս, կարբոնատներ, բիսմութի միացություններ։ 1998 թվականից շահագործում է «Մետալ Պրինց» ընկերությունը՝ բաց եղանակով։
![]()
![]()