Ձկնորսները պատահաբար 800 կիլոգրամանոց հսկայական ձուկ են որսացել

Հնդկաստանի Արեւմտյան Բենգալ նահանգի ափերի մոտ ձկնորսները 800 կիլոգրամ քաշով հսկայական կատվաձուկ են որսացել, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով KalingaTV-ն:

Հսկայական ձուկը պատահաբար էր ընկել ձկնորսների ձեռքը, երբ նրանք հուլիսի 27-ի վաղ առավոտյան դուրս էին եկել ծով: Դա տեղի էր ունեցել Արեւմտյան Բենգալիա եւ Օդիշա նահանգների միջեւ սահմանի մոտակայքում:

Երբ հսկա կատվաձկանը դուրս էին հանել ափ, մի խումբ մարդիկ հավաքվել էին տեսնելու այն։ Նույն օրը աննախադեպ որսը վաճառվեց աճուրդում: Ձկնորսներին հաջողվել էր 50 հազար ռուպի ստանալ ձկան համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ