![]()
«Infoteka24.ru»-ն գրում է, որ ադրբեջանցիները հակահայկական ակցիաներ են կազմակերպել Թեհրանում ՀՀ դեսպանատան, Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև, Ուրմիա քաղաքի Աթա պողոտայում:
Ըստ աղբյուրի՝ Իրանի իշխանությունը, սակայն, կոշտ կերպով ճնշել է երկրում հակահայկական ակցիաներ կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները և 15 ցուցարարի ձերբակալել:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սադրանքից սկսված մարտական գործողություններից հետո աշխարհի տարբեր երկրներում հայերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիներ են կազմակերպում, որոշ երկրներում ցույցերը վերածվել են 2 կողմերի ընդհարումների:
![]()