Անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Ստորաբաժանումների ներդաշնակման և կրակի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զարավարժություն։

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները, խրախուսվել են բարձր ցուցանիշներ գրանցած զինծառայողները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի բուժանձնակազմը հուլիսի 27-ին անցկացրել է մասնագիտական պարապմունք։

ՊՆ-ն նշում է, որ ստուգվել են մարտավարական բարդ իրավիճակներում զինծառայողներին առաջին բուժօգնության տրամադրման հմտությունները, ինչպես նաև արագ և համակարգված գործելու կարողությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ