Գերմանացի գիտնականների մտահոգիչ եզրահանգումները՝ COVID-19-ի հետ կապված

Մտահոգիչ եզրահանգման են հանգել գերմանացի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են COVID-19-ով հիվանդացած և ապաքինված մարդկանց սրտի վիճակը և պարզել, որ 76 տոկոսի սրտամկանում վիրուսի ազդեցությամբ փոփոխություններ են տեղի ունեցել:

Հիվանդությունը հաղթահարածներից 100-ից 76-ի մոտ եղել են սրտամկանի այնպիսի ախտահարումներ, որոնք սովորաբար լինում են սրտի կաթվածի հետևանքով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահացածներից ամեն երկրորդի սրտամկանում վիրուսի կոնցենտրացիան բավականին բարձր է եղել:

Առայժմ հայտնի չէ, թե սրտին հասված վնասը որքան ժամանակում կվերականգնվի կամ արդյոք կմեծացնի հիվանդությունը հաղթահարածների մոտ սրտի կաթվածի հավանականությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ