«Ծառուկյանի պատկերով շապիկներ բաժանող ԲՀԿ-կանները թող էդ նկարի տակ նաև ցիտեն համապատասխան առաջնորդի մտքի բռնաբարումներից…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆյսբուքյան էջում նոր գրառում է կատարել և լուսանկար է հրապարակել Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Բազմաթիվ մարդկանց խնդրանքով՝ Ծառուկյանի պատկերով շապիկներ է բաժանող ԲՀԿ-կանները թող բարի լինեն, էդ նկարի տակ ցիտեն համապատասխան առաջնորդի մտքի բռնաբարումներից… է՜…, կներեք, մտքի գոհարներից… Իրոք շատ համահունչ կնայվի…

Օրինակ.

«Ես այսօր այստեղ եմ, Ձեր հետ, Ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ որ այսօր այստեղ եմ, Ձեր կողքին կանգնած»

կամ

«Եթե մի բնակարանում 7 երեխա քնած, իրենք արհեստական կարան սարքեն, կամ այդ մեքենան մշտական որտեղ է կանգնել, այդ օրը որտեղ է կանգնած եղել»

կամ

«Մարդու գլխին գործ են սարքում, մարդուն չեն հարցնում»

կամ

«Ժողովուրդը խԺռումա իր զավակներին»

կամ

«Հիմա նորից բերել են օպտիԼամացում»

չմոռանաք նաև այ տարբերակի մասին

«Դա … դա… դա… դա… դա… դա… դա…»

Մի խոսքով, Ծառուկյանի պատկերով վերնաշապիկներ բաժանելը հավասարազոր է մտքի այս բռնաբարումներին…

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ ԵՄ Զեյթունի խորհուրդը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր.

«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ բազմաթիվ մարդկանց խնդրանքով՝ Գագիկ Ծառուկյանի նկարով ԱՆՎՃԱՐ շապիկներ կտրամադրենք այն անձանց, ովքեր կգրեն և կցանկանան»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ