«Հիմա էլ բան չի փոխվե՞լ…». Տարոն Չախոյանը կիսվել է լուսանկարով

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

Էլի բան չի փոխվու՞մ…

Քանի դեռ ոմանք կոֆեի բաժակ նայողի նման կանխագուշակումներ են անում թեժ աշնան, տնտեսական անկումների, իբրև թե սպասվելիք սովի ու բյուջեի կատարողականի նվազման մասին, մարդիկ գլուխները կախ աշխատում են…

Բարեկարգվում, նորոգվում ու հիմնանորոգվում են ճանապարհները, մայթերը…

Լուսանկարներն արված են Դավթաշենում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավթաշեն համայնքի ֆեյսբուքյան էջում արված գրառման համապատասխան Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Ոստիկանության Դավթաշենի տարածքային բաժանմունք տանող ճանապարհին ավարտվեցին ասֆալտապատման, եզրաքարերի փոխարինման և նոր մայթի կառուցման շինարարական աշխատանքները:

Կատարված աշխատանքների վերջնական տեսքին և որակին ծանոթանալու համար բարեկարգված վայր էին այցելել վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը և ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը։

Նշված հատվածում են գտնվում Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 և Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցները, որտեղ մայթեզրերի կառուցումը շատ կարևոր էր դպրոց գնացող երեխաների և բնակիչների անվտանգ տեղաշարժի համար։

Միաժամանակ բարեկարգվեց նաև Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցի բակը, որտեղ ևս իրականացվեցին եզրաքարերի փոխարինման և ասֆալտապատման աշխատանքներ։ 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ