Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 100 ավտոմեքենա։

Հայտնաբերվել է 86 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ի վրա տեղադրված էին հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ, 1-ը առանց համարանիշերի էր։

Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։ Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ