![]()
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում, ո՞ւմ եք դժբախտ համարում․․․
Քաղաքապետի տեղակալը հեգնում է թե «աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ», ասում է ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ․․․
Քաղաքապետի մամլո խոսնակն ասում է անազնիվ է «մի քանի լիքը աղբաման նկարելն ու ցույց տալը, թե ԻԲՐ քաղաքը աղբի մեջ կորած է»։
Նույն ուժի ավագանու անդամն էլ մաղթում է աղբաման նկարող ու ֆեյսբուքում բողոքողներին, որ «կյանքը մի թեթև երջանկություն բերի»:
Այո, ստորև բերված նկարներից ճիշտ կռահեցիք, օրերով լցված աղբամանները նկարելը և ֆեյսբուքում հրապարակելը սկսել էինք դեռևս ԵԼՔ դաշինքի ավագանու ընտրություններին, երբ նույնիսկ իրավիճակը այսքան վատ չէր․․․ սկսել էր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը, մյուս գործընկերները և շատ ու շատ քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ աղբահանության նման մակարդակը արժանապատիվ չէ մեր քաղաքացիների համար!
![]()
Պարոնայք, ձեր գործը ֆեյսբուքում քննադատություններին հակառակվելը չէ, ապացուցելը չէ, որ վիճակը բավարար է կամ հեսա-հեսա կլուծվի։ Եթե տեսնում եք խնդրի լուծման ճանապարհը և ժամկետները հրապարակեք դա․․․ ձեր բնորոշմամբ կենցաղային այդ խնդիրները քաղաքապետի անմիջական պարտավորություններն են, իսկ մնացած՝ ձեր բնորոշմամբ շատ ավեի լուրջ ու վտանգավոր խնդիրները մեծապես կառավարության տիրույթում են։
![]()
Հ․Գ․ Արսեն Թորոսյան ջան, չկարողացա անտարբեր անցնել նաև քաղաքապետի տեղակալի գրառման՝ քո հավանման կողքով։ Հիշեցի մեր խոսակցությունը ամռանը, երբ ասում էիր, որ վիճակը մոտ է համաճարակի հանգեցմանը։ Որպես քիչ թե շատ փորձ ունեցող ավագանու անդամ հայտնում եմ կանխատեսումս, որ առկա ռեսուրսներով և կարգավորումներով եկող ամռանը մեր այդ խոսակցությունը կրկին ակտուալ կլինի»։
![]()