«Շնորհիվ միջուկային սպառազինության՝ պատերազմ այլևս չի լինի». Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատերազմ այլևս չի լինի, քանի որ երկրի միջուկային սպառազինությունը երաշխավորում է երկրի անվտանգությունն ու ապագան՝ չնայած արտաքին ճնշումներին ու ռազմական սպառնալիքներին: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցը՝ գրում է Al Arabiya-ն:

Երկրի առաջնորդի հայտարարությունը հնչել է 1950-53 թվականներին Կորեական պատերազմի ավարտի 67-րդ ամյակի կապակցությամբ:

Կիմ Չեն Ընը ևս մեկ անգամ ընդգծել է միջուկային ծրագրի պաշտպանական բնույթի մասին:

«Այժմ մենք ի զորու ենք պաշտպանելու մեզ իմպերիալիստական ու թշնամական ուժերի ցանկացած հզորության ճնշումներից ու ռազմական սպառնալիքներից»,- նշել է հյուսիսկորեացի առաջնորդը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ