9 քաղաքացի է բերման ենթարկվել, ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանությունը

Երեկ լուր տարածվեց այն մասին, որ ոստիկանությունը առավոտյան  շարունակել է բերման ենթարկել Ամուլսարի դիմադրական կետերում եղած քաղաքացիներին, ովքեր պահանջում էին, որ Սարավան գյուղի կողմից Ամուլսարի տարածք մտած «Էկո Բիլդինգ» ընկերության 6 ներկայացուցիչները դուրս գան  տարածքից և դադարեցնեն աշխատանքները: Արդյունքում ընդհարում է եղել:

«Երեկ 9 քաղաքացի էր բերվել ոստիկանություն նշված տարածքից: Համապատասխան արձանագրություն է կազմվել»,-  ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն է:

Այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ըստ Ջանոյանի՝ ոստիկանությունը շարունակում է Ամուլսարի տարածքում հասարակական կարգի պահպանման աշխատանքները:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 27-ին,  լարված իրավիճակ էր Ամուլսարի «երկրորդ պոստ» կոչվող հատվածում:  Ցուցարարների և պահապանների միջև քաշքշուկ էր եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ