Ամուլսարում լարված իրավիճակ է

Ամուլսարի լարված իրավիճակ է։ Ցուցարարների և պահապանների միջև քաշքշուկ է սկսվել: Այս մասին տեսանյութ է հրապարակել Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը։

Հիշեցնենք, որ Ամուլսարը  լեռնագագաթ է Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք։ Բարձրությունը 2987 մ է։

Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։

Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։Լեռն ընդգրկված է համանուն ոսկու հանքավայրի տարածքում, որը ցանկանում է շահագործել Լիդիան Արմենիա ընկերությունը։

Posted by Շիրակ Բունիաթյան on Monday, July 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ