Չինացի բժիշկն իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի ապացույցները ոչնչացնելու համար

Չինացի բժիշկ Յուեն Կվոկ-Յունգը, որը Չինաստանում նոր տեսակի կոոնավիրուսի առաջին դեպքեր է ախտորոշել, հայտարարել է, որ Ուհանայի իշխանությունները թաքցրել են քաղաքում առաջին բռնկման մասշտաբները, փոխանցում է Daily Mail-ը։

Բժիշկը հայտարարել է, որ բոլոր իրեղեն ապացույցները ոչնչացվել են, իսկ կլինիկական հետազոտությունների արձագանքը դանդաղ է եղել։

Պրոֆեսորը պատմել է, որ փորձել է իր թիմի հետ պարզել կորոնավիրուսի բռնկման օջախը և երբ այցելել է կորոնավիրուսի օճախ համարվող Ուհան քաղաքի ծովամթերքի շուկա, բոլոր հետքերն արդեն ոչնչացված են եղել։

«Երբ ժամանեցինք, այնտեղ, իհարկե, հետազոտելու բան չկար, որովհետև շուկան արդեն մաքուր էր»,- նշել է բժիշկը՝ ընդգծելով տեղի ունեցածը թաքցնելու իշխանությունների մտադրությունը։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, չինացի բժշկի հայտարարությունները խիստ դատապարտության են արժանացել Չինաստանի պետական ԶԼՄ-ների կողմից, որոնք կասկածում են, որ պրոֆեսոր Յուենը օգնում է Միացյալ Նահանգներին՝ «Պեկինին համաճարակի կապակցությամբ սևացնելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ