![]()
Ռուսաստանի ծովերից 6-ում արտասովոր ծաղկման պրոցես է նկատվել: Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը:
Նրա խոսքով՝ Սպիտակ, Բարենցի, Չուկոտի, Կարսկի, Արևելասիբիրյան և Լապտևի ծովերում սառույցների վաղ համան պատճառով մեծ քանակությամբ ֆիտոպլանկտոն է հայտնվել:
Ըստ Վիլֆանդի՝ այս երևույթը կարելի է դրական գնահատել, քանի որ ֆիտոպլանկտոնի շնորհիվ ավելանում է ձկան քանակությունը: Բացի այդ, այն կլանում է ածխաթթու գազը, որը նպաստում է գլոբալ տաքացմանը:
Մասնագետը նշել է, որ հուլիսի կեսին ֆիտոպլանկտոնի նման քանակությունը շատ զարմանալի է:
![]()