Իրանը սկսել է COVID-19-ով հիվանդների բուժման համար նախատեսված ACTEMRA դեղամիջոցի արտադրությունը

Իրանը սկսել է COVID-19-ով հիվանդների բուժման համար նախատեսված ACTEMRA դեղամիջոցի արտադրություն: Այս մասին հայտարարել է Իրանի սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության գլխավոր տնօրեն Հեյդար Մոհամադին, փոխանցում է IRNA-ն:

«Ռեմդեսիվիրից բացի, ACTEMRA-ն, որի արդյունավետությունը COVID-19-ով հիվանդների բուժման համար հաստատվել է ԱՄՆ սննդի եւ դեղերի վերահսկման դեպարտամենտի կողմից, հիվանդանոցներ կմատակարարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»:

Իրանի սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (IFDA) դեռ լիցենզիա չի տրամադրել այս դեղամիջոցի համար։ «Իհարկե, երկրում պատրաստվել էր այս դեղամիջոցի լաբորատոր նմուշը: Այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումներն Իրանի սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության կողմից ամենայն հավանականությամբ կհաստատվենհաջորդ շաբաթ: Դեղամիջոցը երկրի դեղագործական շուկայում կհայտնվի հավանաբար առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ