![]()
երին Դվին գյուղում ջրանցքն ընկած տղան 7-րդ դասարանում է սովորում, նրա որոնումները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնեց համայնքապետ Լյուդմիլա Պետրովան` մանրամասներ հայտնելով դեպքից:
«3 ընկերներով են գնացել ջրանցքում լողալու, ընկերոջ պատմելով ջրանցքն ընկած տղան լողալ չի իմացել, փորձել է սովորել ու պատմում է, որ մտել են ջրի տակ դուրս են եկել ու տեսել են, որ երեխան կարծես խեղդվում է, ու դրանից հետո իջել է ջրի տակ ու էլ չեն տեսել: Վազելով եկել են ջրանցքն ընկած երեխայի տուն, հայրը տանը չի եղել, մայրն ու քույրը զանգել են փրկարար ծառայություն»,-ասաց գյուղապետը:
Նա հավելեց, որ այդ ժամերին գյուղի բնակիչները տանն են լինում, կիզիչ արեւի տակ չեն լինում եւ այդ պատճառով էլ մոտակայքում մարդ չի եղել, որպեսզի օգնության հասներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
![]()