![]()
Ասֆալտապատման աշխատանքների կատարման կապակցությամբ մինչև օգոստոսի 5-ը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը:
Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարությունը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Մակարավանքը 13-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին:
Մակարավանքի համալիրը զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք:
![]()