![]()
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական կառավարության որոշումից հետո հունական բիզնեսը թուրքական ապրանքներն ու ծառայությունները բnյկnտելnւ արշավ է սկսել, հաղորդում է Ամերիկայի ձայնը։
Առևտրային բnյկոտը նպատակ ունի պատասխան հարված հասցնել Թուրքիային, հայտարարել է Հունաստանի առևտրի առաջատար ներկայացուցիչ Վասիլիս Կորկիդիսը։ Նրա խոսքով՝ հույն սպառողները կոչ են անում բnյկnտել թուրքական ապրանքները, որոնց շտրիխ-կոդերը սկսվում են 868 և 869 սկզբնաթվերով։
Հիշեցնենք , որ Հունաստանի և Թուրքիայի մեջ վերջերս նորից սրվել են հարաբերությունները հիմնականում այն պատճառով , որ Թուրքական նավերը անօրինական հատել էին Հունաստանի սահմանը նավթային հորատումներ կատարելու նպատակով և վերջերս հիշեցնենք Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշեց Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի:
Պետական խորհուրդը` Թուրքիայի բարձրագույն վարչական մարմինը, հուլիսի 2-ին կայացած 17 րոպե տևողությամբ նիստում հայտարարել է, որ վճիռ կկայացնի 15 օրվա ընթացքում։
Նշենք, որ Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածելու մասին հայտարարություններով ու հորդորներով են հանդես եկել ԱՄՆ-ը պետքարտուղարությունը, Ռուս ուղղափառ եկեղեցին, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Հունաստանը, Պետդուման և այլն։ Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները։
![]()