Բացահայտվել է «ճչացող» մումիայի ինքնությունը

Բացահայտվել է Դեյր Էլ Բահարի արքայական ննջարանից գտնված «ճչացող մումիայի» գաղտնիքը: Այդ կնոջ ով լինելը մինչ այժմ բացահայտված չէր:

Մի խումբ գիտնականներ հաստատված են համարել այն, որ նա եղել է եգիպտական արքայադուստր: 1881 թվականին այդ ննջարանում գտնվել են այլ մումիաներ ևս, սակայն դրանք եղել են խնամքով փաթաթված, բացի արքայադստեր մումիայից:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել կնոջ դեմքի արտահայտությանը: Նրա բերանը լայն բացված է, կարծես նա ինչ-որ բանից սարսափած է, իսկ գլուխը՝ աջ թեքված: Այստեղից էլ մումիան ստացել է «ճչացող» անունը: Համակարգչային տոմոգրաֆիան պարզել է, որ եգիպտական արքայադստեր մահվան պատճառը եղել է կորոնար անոթների ծանր աթերոսկլերոզը, իսկ արքայադուստրը մահացել է սրտի կաթվածից:

Վուշե կտորի վրա, որով փաթաթված է եղել արքայադուստրը, գրված է՝ «Արքայադուստր, արքայի քույր Մերետ Ամոն»: Գիտնականները կարծում են, որ կնոջը գտել են մահից մի քանի ժամ անց: Հենց այդ դիրքով էլ նրան զմռսել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ