![]()
Ռուսական «РЕН ТВ» հեռուստաալիքը իր կայքում հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են հարձակվում Մոսկվայում գտնվող «Армянский дом» սրճարանի վրա: «РЕН ТВ»-ի հաղորդմամբ` սրճարան են ներխուժել մի քանի տասնյակ մարդ և հարձակվել սրճարանի աշխատակիցների վրա:
Ավելի ուշ հեռուստաալիքը հաղորդում է, որ իրավապահ մարմինները ավելի քան 30 մարդ են ձերբակալել: Ինչպես տեղեկացրել է ՆԳՆ Մոսկվայի բաժինը, նրանց մուտքը Ռուսաստան հինգ տարով կարգելվի:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ադրբեջանցիները հարձակվում են ազգությամբ հայ քաղաքացիների վրա` ծեծելով, հայհոյելով և վիրավորելով նրանց:
Միջադեպերից մեկի ժամանակ հանցագործները կոտրել էին ավտոլվացման կետի և սրճարանի ապակիները: Տուժել էր այցելուներից մեկը: Քրեական գործ էր հարուցվել, 9 անձ ձերբակալվել էին:
Եվս 7 անձ հարձակվել էր «1001 ночь» ռեստորանի վրա:
![]()