![]()
Վրացական Սադախլո գյուղում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Aliq Media լրատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը հայտնել է, որ բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների և իր ընկերոջ միջև։ Սակայն կատարվածի պատճառը դեռ պարզ չէ:
«Բախում է տեղի ունեցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք խնդիրը «ազգային հողի վրա է», թե՝ ոչ» , – ասել է Գասպարյանը:
Ավելի վաղ Գասպարյանը հայտնել էր, որ իր ընկերոջը ծեծի են ենթարկել և փախուստի դիմել։ Միջադեպը տեղի է ունեցել Սադախլո գյուղի ոստիկանության տարածքային բաժնի մոտ։
Նա նշել է, որ ընկերոջ հետ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։ Այս պահին ծեծկռտուքն ավարտված է, տուժած կողմը ցուցմունք է տալիս ոստիկանությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ձերբակալվել է զանգվածային ծեծկռտուքներին մասնակցած ավելի քան 30 մարդ: Նրանց 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Հասարակական կարգը խախտողները ենթարկվել են վարչական պատասխանատվության «Մանր խուլիգանություն» հոդվածով, հարուցվել են նաև քրեական գործեր՝ խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:
Ըստ իրավապահ մարմիններում «РИА Новости»-ի աղբյուրների՝ խոսքը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների մասին է, ՌԴ ոստիկանությունը, սակայն, պաշտոնապես չի մեկնաբանում այդ տեղեկությունը:
![]()