![]()
Մոսկվայում ձերբակալվել է զանգվածային ծեծկռտուքներին մասնակցած ավելի քան 30 մարդ: Նրանց 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Հասարակական կարգը խախտողները ենթարկվել են վարչական պատասխանատվության «Մանր խուլիգանություն» հոդվածով, հարուցվել են նաև քրեական գործեր՝ խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:
Ըստ իրավապահ մարմիններում «РИА Новости»-ի աղբյուրների՝ խոսքը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների մասին է, ՌԴ ոստիկանությունը, սակայն, պաշտոնապես չի մեկնաբանում այդ տեղեկությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, hամացանցում հայտնվել էր նոր տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները հերթով զղջում ու ներողություն են խնդրում ։
Օրինակ նրանցից մեկը երեկ Մոսկվայում հայկական սրճարանի վրա հարձակվողներից էր։
Հիշեցնենք, որ վերջերս ցանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ մի խումբ ագրեսիվ ադրբեջանցիներ շրջապատում են երեխայի հետ շրջող հայ երիտասարդին և հայ ժողովրդի հասցեին վարկաբեկող արտահայտություններ անում, վիրավորում հայ մայրերին ու աղջիկներին:
Եվ ահա, խմբի «գլխավոր հերոսը» բռնված է: Նա ներողություն է խնդրում հայ ժողովրդից և ափսոսում իր արարքի համար:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։
Հիմա էլ հերթով ներողություն են խնդրում…
Posted by Taron Chakhoyan on Saturday, July 25, 2020
![]()