![]()
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԲԿ-ում մահացած փոքրիկի մահվան լուրին
«Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 օրական նորածին աղջիկ է մահացել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։
Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ երեխայի հարազատները նորածնի մահվան մեջ մեղադրում են իրենց մարզի բժշկական կենտրոնի բժիշկներին, դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Երեխայի 28-ամյա մայրն այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։ Աղջնակը երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր։
![]()