![]()
Ճապոնական Mitsubishi Chemical ընկերությունը ստեղծել է այնպիսի պոլիէթիլենային տոպրակներ, որոնք ամբողջովին տարրալուծվում են ծովի ջրում:
Փաթեթները ստեղծվել են հատուկ նյութից, որն արտաքուստ որևէ բանով չի տարբերում սովորական պոլիէթիլենային տոպրակից: Ընկերության պնդմամբ՝ այս տոպրակները, որոնք բաղկացած են շաքարեղեգից, ամբողջովին կարող են տարրալուծվել մեկ տարվա ընթացքում:
Mitsubishi Chemical-ում վստահ են, որ նորույթը կնպաստի ծովերում և օվկիանոսներում պլաստիկ աղբի ծավալի նվազեցմանը: Ընկերությունը պատրաստվում է այս տոպրակների զանգվածային արտադրություն սկսել:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 300 մլն տոննա պլաստիկ աղբ, որից 8 մլն-ը հայտնվում է համաշխարհային օվկիանոսում: Այնտեղ աղբը մանրանում է ու վերածվում միկրոպլաստիկի՝ հայտնվելով ծովային կենդանիների օգանիզմում:
![]()